Մոսկվայում՝ մետրոյի ВДНХ կայարանի մոտ, նոյեմբերի 28-ին, բացվել է հսկայական սահադաշտ, որը ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, ամենամեծն է աշխարհում։

Ինչպես փոխանցում է RT-ն, սառցածածկի մակերեսը կազմում է 20,5 հազար քառ. մետր: Բացի դրանից, հաճախորդներին առաջարկվում է մարզագույքի վարձույթի վեց տաղավար, երեք հանդերձարան, երկու բուժկետ, ինչպես նաեւ հինգ սրճարան:

Բացման օրը սահադաշտ է այցելել 25 հազար մարդ։