Պլեսեցկ տիեզերակայից դեկտեմբերի 1-ին արձակվելու է ռուսական նոր նավիգացիոն արբանյակը: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Օդատիեզերական պաշտպանության զորքերի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Ալեքսեյ Զոլոտուխինի խոսքով, նոյեմբերի 28-ին «Գլոնասս-Կ» արբանյակով հրթիռը տեղակայվել է №43 հարթակի մեկնարկային համալիրում: «Մեկնարկի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են գրաֆիկին համապատասխան»,- հայտարարել է նա:

«Ֆրեգատ» բլոկով եւ «Գլոկասս-Կ» արբանյակով «Սոյուզ 2.1б» հրթիռի արձակումն իրականացվելու է ժամը 00:52-ին:

Նշվում է, որ հրթիռի աստիճաններն ու քթամասն ընկնելու են Կոմի Հանրապետության, Արխանգելսկի եւ Տյումենի մարզերի տարածքում: