ԱՄՆ-ից գիտնականները պարզել են բարդ մեխանիզմի հայտնագործման տարեթիվը, որը դեռեւս 1901 թվականին հայտնաբերվել էր Կիպրոսից քիչ հեռու: Այն տիեզերական սարքի եւ անտիկ հաշվիչի ինքնատիպ միավորում է:

Մասնագետների տվյալներով, գտածոն կարող է ավելի քան 2 հազար տարեկան լինել, իսկ այն, ամենայն հավանականությամբ, հայտնաբերել են Հին Հունաստանի բնակիչները:

Բրոնզե սարքի ներսում հնարավոր է նկատել երկնային մարմինների տարրեր, որոնք պտտվում են Արեգակի շուրջ: Գիտնականները չեն բացառում, որ նման մեխանիզմ կարող էր ստեղծել Արքիմեդը: