ԱՊՀ երկրներում 2010թ. հունվար-մայիս ամիսներին առավելագույն գնաճն արձանագրվել է Ուկրաինայում՝ 10,3 տոկոս 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Հայաստանում գնաճը կազմել է 7,6 տոկոս, Ղազախստանում՝ 7,2, հաղորդում է ԱՊՀ Միջպետական վիճակագրական կոմիտեն:
Ռուսաստանում եւ Մոլդովայում նույն ժամանակահատվածում տարեկան գնաճը կազմել է նույն՝ 6,7 տոկոս: Բելառուսում գներն աճել են 6,5, Տաջիկստանում՝ 5,4, Ադրբեջանում 4,7 տոկոս,Ղըրղզստանում՝ 2,8 տոկոս:
Արդյունաբերության ամենազգալի աճը գրանցվել է Ղըրղզստանում՝ 56,8 տոկոս, ինչը կապված է «Կումտոր» ձեռնարկության աշխատանքի վերականգնման հետ:
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի աճը կազմել ՝ 12,1, Տաջիկստանում՝ 14,5, Ուկրաինայում 12,6, Ղազախստանում՝ 11,9 տոկոս:
2010թ. հունվար-մայիս ամիսներին ԱՊՀ երկրներում ինֆլյացիան միջինը կազմել է 7 տոկոս:




























