«Հետաքրքիր չէ», «Չենք սպասում», «Հրաժարվում ենք մեկնաբանել»։ Դեռեւս նման արտահայտություններով են պատասխանում վրացական ընդդիմադիր ուժերի առաջնորդները ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի հետ հանդիպման վերաբերյալ հարցերին։

Ինչպես նշվում է Քլինթոնի պաշտոնական այցի օրակարգում, ԱՄՆ պետքարտուղարը առանձին հանդիպում կունենա երկու ընդդիմադիր կուսակցությունների՝ «Մեր Վրաստան-Ազատ դեմոկրատներ» եւ Քրիստոնյա-դեմոկրատների շարժման ղեկավարներ Իրակլի Ալասանիայի եւ Գեորգի Թարգամաձեի հետ։

Ընդդիմադիր այլ կուսակցությունների նախագահներ, ովքեր պետքարտուղարի հետ հանդիպման հրավեր չեն ստացել, հայտարարել են, թե նրա այցից առանձնահատուկ սպասելիքներ չունեն։