Ամերիկացի գիտնականները հետազոտություն են իրականացրել, որի արդյունքում բացահայտել են, որ մարդկային վարքագծի առանձնահատկությունների ուսումնասիրության համար Twitter եւ Facebook սոցկայքերի տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում:

Քարնեգի-Մելոնի եւ ՄաքՀիլի համալսարանի գիտնականները կարծում են, որ ժամանակակից մարդու վարքագծի առանձնահատկությունների ուսումնասիրությունների հետ կապված նախագծերը իրական չեն: Նման եզրահանգման պատճառը այդ տվյալների համակարգմամբ զբաղվող սոցկայքերի աշխատակիցներ կանխակալությունն է, հայտնում է Informig

Քարնեգի-Մելոնի համալսարանի ղեկավար Յուրգեն Փֆեֆերը հայտարարել է, որ սոցկայքերի կողմից տրամադրվող տեղեկությունների մեծ մասը իրական չէ, բացի այդ այն բավականին սխալներ է պարունակում: