Իրանական կողմը փակել է Իրան-Թուրքիա ցամաքային սահմանակետերից մեկը։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ իրանական իշխանություններն առանց զգուշացնելու եւ հայտարարություն անելու դեկտեմբերի 1-ին փակել են Բայազետի շրջանում գտնվող Թուրքիա-Իրան  Գյուրբուլաքի ցամաքային սահմանակետը։

Թուրքական կողմը պարզաբանումների համար դիմել է իրանական իշխանություններին։

Նշվում է, որ սահմանի թուրքական կողմում բեռնատարների մոտ 20 կմ-ոց հերթ է գոյացել։