Իրանական կառավարությունը պաշտոնական նամակ է հղել Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատանը, որում ԿՀՎ գործակալներին մեղադրում է գիտնական-ատոմագետ Շահրամ Ամիրիին առեւանգելու մեջ, հայտնում է IRNA գործակալությունը։
Իրանական հեռուստատեսությամբ ցուցադրվել է մի տեսահոլովակ, որում իրեն Ամիրի կոչող մարդը հայտարարում է, որ առեւանգվել է ամերիկացի գործակալների կողմից եւ ստիպողաբար պահվում է ԱՄՆ-ում։
Ամիրին աշխատում էր Թեհրանի Մալեք Աշտարի անվան համալսարանում։ Նա անհետ կորել էր 2009 թվականի գարնանը, Սաուդյան Արաբիա հասնելու երրորդ օրը, հայտնում է Newsru.co.il-ը։



























