Նույնասեռականների ծանոթության համար նախատեսված չինական Blued հավելվածի օգտատերերի թիվը հասել է 15 միլիոնի: Այս մասին տեղեկացնում է AP-ն:
Blued-ը Չինաստանի սահմաններից դուրս հայտնի է դարձել անցյալ ամիս, երբ Blue City ընկերությունը, որին պատկանում է ծառայությունը, 30 մլն դոլարի չափով ներդրում է ստացել ամերիկյան DCM Ventures վենչուրային ընկերության կողմից:
Ծառայության հիմնադիր Մա Բաոլին հույս ունի այդ գումարն օգտագործել այլ շուկաներ գրավելու համար եւ, հնարավոր է, IPO-ին պատրաստվելու համար: Բացի այդ, ըստ Gazeta-ի, ընկերությունը ծրագրում է նման հավելված թողարկել լեսբուհիների համար:
Blued-ի 12 մլն օգտատերերը բնակվում են Չինաստանում, հիմնականում՝ Պեկինում, Շանհայում եւ Գուանչժոում:




























