Pizza Hut պիցցերիաների ցանցում նոր՝ բարձր տեխնոլոգիական պլանշետ-ճաշացանկը հաստատության հյուրերին հնարավորություն կընձեռի հայացքով պատվեր կատարել: Այս մասին գրում է Digital Trends-ը:
Subconscious menu («Ենթագիտակցական ճաշացանկ») բջջային հավելվածն օգտատերերին թույլ կտա պիցցայի միջուկն ընտրել՝ հայացքը պահելով էկրանի այս կամ այն բաղադրիչի վրա: Ընդհանուր առմամբ, հասանելի կլինի 20 տեսակի միջուկ ուտեստի համար, որից հնարավոր է մինչեւ 4.896 համադրություն ստանալ:
«Ենթագիտակցական ճաշացանկն» աշխատում է աչքերի շարժմանը հետեւելու տեխնոլոգիայով, որը ստեղծել է շվեյցարական Tobii ընկերությունը: Ծրագրի միջոցով հնարավոր է 2.5 վայրկյանում որոշել հաճախորդին հետաքրքրող մթերքը: Ըստ Lenta-ի, 98% դեպքում համակարգիչը ճիշտ եզրահանգում է կատարում օգտատիրոջ ցանկության վերաբերյալ:
Pizza Hut-ի մարքեթինգային բաժնի ղեկավար Քեթրին Օստինը պարզաբանել է, որ Subconscious Menu-ն ընկերությունում դիտարկում են որպես ճաշը տարբեր դարձնելու ինքնատիպ դարձնելու միջոց:
Subconscious menu-ն մշակելու համար Pizza Hut-ն ու Tobii-ն շուրջ կես տարի են ծախսել: Երկու ընկերությունների մասնագետները շարունակում են փորձարկել նորույթը: Առայժմ չի նշվում, թե երբ է այն գործելու:




























