Ադրբեջանը ձգտում է Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ընդլայնմանը, սակայն մտադիր չէ անդամագրվել այդ կառույցներին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ գերմանական «Frankfurter Allgemeine Zeitung» պարբերականին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ «Եվրաատլանտյան կառույցներին ինտեգրվելը շարունակում է մնալ Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը, սակայն մենք պետք է հստակ գիտակցենք, որ ինտեգրացիան դեռեւս չի նշանակում անդամագրում»։

Մամեդյարովն ասել է նաեւ. «Մեր համագործակցությունը ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ կշարունակվի այն բարեփոխումների շրջանակներում, որոնք անհրաժեշտ են մեր երկրին։ Ադրբեջանը պատրաստվում է կյանքի տարբեր ոլորտներում կիրառել եվրոպական չափանիշները»,-նշել է Մամեդյարովը։