ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջեն Պսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե Թեհրանի եւ Մոսկվայի գործարքները հակասեն Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներին, փոխանցում է Gazeta-ն:
«Մենք տեղյակ ենք Ռուսաստանի եւ Իրանի միջեւ բանակցությունների մասին, որոնք վերաբերում են տնտեսական համագործակցության տարբեր ոլորտների: Մենք կշարունակենք հետեւել դրանց զարգացմանը: Մենք հստակ մանրամասներ չունենք: Եթե կասկածներ հայտնվեն, որ պայմանավորվածությունները ենթակա են պատժամիջոցների, մենք կգործենք: Սակայն մենք չենք կարող դա վերացական անել», — ասել է Պսակին ճեպազրույցի ժամանակ:
Ավելի վաղ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը հայտարարել էր, որ Ռուսաստանն առաջիկայում կսկսի հացահատիկ եւ արդյունաբերական ապրանքներ մատակարարել Իրան ՝ նավթի փոխարեն:




























