Հայաստանում այսօր սահմանադրական կարգն այն մակարդակով չի գործում, ինչ մակարդակով կցանկանայինք: Հունիսի 5-ին` Սահմանադրության ընդունման օրը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Վերջինիս համոզմամբ, ներկայումս սահմանադրական բարեփոխումների կարիք  չկա:

«Այսօր, եթե ինչ-որ բացեր կան, դրանք ավելի շատ  կիրառության հետ են կապված: Այնպիսի խնդիրներ չունենք, որոնք սահմանադրությունից են գալիս: Կյանքն առաջ է գնում, եւ սահմանադրությունը որպեսզի հետ չմնա եւ արդյունավետ կարգավորի,  մեխանիզմների արդիականացման որոշակի խնդիր կունենա»,- ասաց օմբուդսմանը: Արմեն Հարությունյանը վերջում հավելեց, որ սահմանադրականությունը պետք է լինի մեր երկրում գոյություն ունեցող հիմնական ռեժիմը: