ԱՄՆ-ի Հետաքնությունների դաշնային բյուրոն երկուշաբթի կիբերգրոհների վերաբերյալ ամերիկացի ձեռնարկատերերին նախազգուշացում է  տարածել:

ԱՄՆ-ում անհայտ հակերները, օգտագործելով «դեստրուկտիվ համակարգչային վիրուսներ», գրոհներ են սկսել, ասվում է 5 էջերում հրապարակված հաղորդագրության մեջ: Մասնավորապես, այդ վիրուսներն ընդունակ են կոշտ սկավառակներից տվյալներ ջնջել:

Նախազգուշացումը հրապարակվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել Sony Pictures Entertainment ընկերության դեմ հակերային գրոհի մասին: Հակերների կողմից հասված վնասի մասին  տեղեկություններ չկան, սակայն հայտնի է, որ ընկերության առնվազն 5 նոր ֆիլմեր «արտահոսել են» համացանց: