Այսօր Շիրակի մարզի Գյումրի քաղաքում Beeline-ը վերաբացեց վերանորոգված վաճառքի եւ սպասարկման գրասենյակ: Գորկու 65 հասցեում գտնվող գրասենյակը 2014 թ.-ի ընթացքում նորացված  Beeline-ի թվով 13-րդ վաճառքի եւ սպասարկման կենտրոնն է:

Գրասենյակի բացման հանդիսավոր արարողությանը հրավիրված էին Գյումրիի բնակիչները: Հյուրերի համար կազմակերպվել էր ժամանցային ծրագիր` ակցիաներով, մրցանակների խաղարկությունով, նվերներով եւ երեխաների հյուրասիրությամբ: 

«Beeline-ը հպարտանում է բաժանորդների սպասարկման իր ցանցով, որն, ի դեպ, ամենազարգացածներից մեկն է երկրում: Մենք փորձում ենք որքան հնարավոր է մոտ լինել մեր բաժանորդներին եւ գրասենյակներում նրանց համար ապահովել առավելագույն հարմարավետություն: Իսկ առօրյա աշխատանքային ջանքերը խթանում են, որպեսզի Beeline-ի ծառայություններից օգտվելը եւ գրասենյակներում որակյալ սպասարկում ստանալը լինի էլ ավելի պարզ, հարմար եւ հաճելի», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ Շիրակի մարզում գործում է Beeline վաճառքի եւ սպասարկման 8 գրասենյակ: Ընդհանուր առմամբ Հայաստանում գործում է Beeline-ի 79 գրասենյակ, որոնցից 53-ը` մարզերում, իսկ 26-ը` Երեւանում: 2014 թ. Երեւանում բացվել է Beeline-ի 2 նոր գրասենյակ` Yerevan Mall առեւտրի կենտրոնում եւ Երեւանի երկաթգծի կայարանի մոտակայքում: Ընդհանուր առմամբ Հայաստանի տարածքում գործում է Beeline-ի 363 վաճառքի դիլերական կետ, որոնցից 54-ը` Շիրակի մարզում։