Չինացի բլոգերները համացանցում հրապարակել են HTC-ից նոր առաջատարի բնութագիրները, որը պետք է շուկայում հայտնվի հաջորդ տարեսկզբին: Սմարթֆոնի ձայնի համար պատասխանատու է Bose ընկերությունը: Ի տարբերություն HTC One-ի (M8), նոր սմարթֆոնը 16 մեգապիքսել հզորությամբ օպտիկական խցիկ կունենա:
Չինական բլոգերների տեղեկություններով, նորույթն աշխատելու է Qualcomm Snapdragon 805 պրոցեսորի հիմքի վրա: Qualcomm-ի կայքում նշվում է, որ այն առանձնանում է բարձր էներգաարդյունավետությամբ: Չիպն աշխատում է 2.7 ԳՀց հաճախականությամբ: Սմարթֆոնը նաեւ 3 ԳԲ օպերատիվ հիշողություն կունենա:
Նորույթի էկրանը լինելու է 5.5 դյույմ: HTC ընկերությունը միշտ առանձնացել է որակյալ բարձրախոսներով, եւ One-ը (M9) շարունակելու է այդ ավանդույթը: Դրանք մշակել է ամերիկյան Bose ընկերությունը, որը հայտնի է բարձրակարգ աուդիոսարքավորումների արտադրությամբ:
Ըստ Vesti-ի, HTC One-ի (M8) դեպքում վիճելի էր խցիկի հարցը: Լուսանկարները վատ չէին ստացվում, բայց դրանք «զում անել» հնարավոր էր միայն շատ սահմանափակ կերպով:




























