Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի՝ որպես վկա տված ցուցմունքների տեսագրությունները, ինչպես նաեւ նրա գրած էլեկտրոնային նամակները որպես ապացույց կօգտագործվեն դատարանում, որտեղ Apple-ին մեղադրում են առցանց երաժշտության շուկայի մենաշնորհման համար:
Հակամենաշնորհային հետաքննության շրջանակում հայցվորները հայտարարում են, որ Apple-ը դիտավորյալ սահմանափակել է մրցակցությունը երաժշտական շուկայում: Ավելի վաղ iPod-ի մոդելները ընդունում էին միայն այն երգերը, որոնք ձեռք էին բերվել iTunes Store -ից, հայտնում է The New York Times-ը: Այժմ Apple-ն արդեն հրաժարվել է այդ սահմանափակումից:
Իրավաբաններն հաճախ են թոփ մենեջերներին խորհուրդ տալիս հետեւել իրենց նամակագրության բովանդակությանը: Ընթացիկ տարում արդեն հրապարակվել է Սթիվ Ջոբսի 2003թ. նամակը, որտեղ Ջոբսը մտահոգություն է հայտնում Musicmatch ընկերության կողմից սեփական առցանց երգերի խանութը թողարկելու կապակցությամբ. «Պետք է համոզվել, որ երբ Musicmatch-ը թողարկի իր խանութը, նրանք չեն կարող օգտագործել iPod: Արդյոք դա պետք է խնդիր համարել», — ասված է նամակում:
Բացի Սթիվ Ջոբսի ցուցմունքներից, գործընթացը այլ առանձնահատկություններ էլ կունենա, նշում է lenta.ru-ն: Դատավորը կողմերին արգելել է ատենակալներին ասել, որ Ջոբսը մահացել է քաղցկեղից:




























