Արհեստական ինտելեկտը սպառնում է մարդկությանը, ենթադրում է բրիտանացի տեսաբան ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը:
«Ամբողջովին արհեստական ինտելեկտի ստեղծումը կարող է մարդկային ռասայի ոչնչացման պատճառ դառնալ: Նման բանականությունը իր վրա կվերցնի նախաձեռնությունը եւ կսկսի ինքն իրեն կատարելագործել՝ անընդհատ աճող արագությամբ: Մարդկանց հնարավորությունները սահմանափակ են չափազանց դանդաղ էվոլյուցիայով, մենք չենք կարող մրցել մեքենաների արագության հետ եւ կպարտվենք», - այդ մասին գիտնականը հայտարարել է BBC-ին տված հարցազրույցում:
Ամիոտրոֆիկ սկլերոզով տառապող Հոքինգն իր խոսքը փոխանցում է Intel ընկերության հատուկ համակարգի միջոցով. այն վերլուծում է մտքերի ընթացքն ու առաջարկում է բառեր, որոնք պրոֆեսորը կարող է օգտագործել հաջորդ արտահայությունն անելիս: Արդյունքում Հոնքինգի ձայնը գեներացվում է ծրագրի միջոցով եւ ունի մեխանիկական հնչողություն:
Սթիվեն Հոքինգը Քեմբրիջի համալսարանի Տեսական տիեզերաբանության կենտրոնի հիմնադիրն ու ղեկավարն է: Նա մեր ժամանակների ամենահայտնի տեսաբան ֆիզիկոսներից է: Չնայած գիտնականին հաշմանդամի սայլակին գամած ծանր հիվանդությանը, վերջինս ակտիվորեն զբաղվում է գիտության հանրայնացմամբ:




























