Facebook-ը Eset մշակողի հետ համատեղ անվճար հակավիրուս է ստեղծում՝ սոցիալական ցանցերի միջոցով տարածվող վնասակար ծրագրերը չեզոքացնելու համար: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
«Մեր նպատակն է՝ օգտատերերին առաջարկել տեխնոլոգիա, որը կբարելավի իրենց սարքերի պաշտպանությունը: Վիրուսների առցանց-սքաները զգալիորեն կկրճատի վնասակար հղումների քանակությունը»,- ասել է Facebook ընկերության վեբ-մշակողը:
Վնասակար ծրագրային ապահովման հայտնաբերման դեպքում Facebook-ն օգտատերերին ծանուցում է ուղարկելու՝ հակավիրուսի ներբեռնման հղումով: Տեղադրումից հետո ծրագիրը կսքանավորի համակարգիչը, սակայն գործընթացն ու ստուգումների արդյունքները կլինեն Facebook-ում: Այդպիսով, ըստ Gazeta-ի, սքանավորումն օգտատերերին ոչ մի գործից չի կտրի:
Ընկերությունը որոշել է սեփական հակավիրուսը ստեղծել՝ ինտերնետային խաբեբաների թվի աճի պատճառով: Facebook-ի կարծիքով, նոր ծրագիրը կօգնի ուղղակիորեն պայքարել խնդրի դեմ:




























