Չինական Digione սմարթֆոնների արտադրողն Apple-ին մեղադրել է iPhone 6-ը ստեղծելիս գրագողության համար: Այս մասին գրում է Business Insider-ը:
Digione ընկերության ներկայացուցիչները հայտարարում են, որ iPhone 6-ը ստեղծելիս ամերիկյան ընկերությունը պատճենել է չինական սմարթֆոնների դիզայնը: Սեպտեմբերին նրանք նամակ են ուղարկել՝ հայտարարելով, որ iPhone 6-ը խախտում է ընկերությանը պատկանող պատենտներից մեկը:
Ըստ Gazeta-ի, նշվում է, որ չինական սմարթֆոնի արժեքը չի գերազանցում 129 դոլարը, մինչդեռ iPhone 6-ն արժե նվազագույնը 600 դոլար:




























