Վրաստանը չպետք է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ ունեցած խնդրի լուծումը փնտրի դրսում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը՝ ի պատասխան վրացական լրատվամիջոցների խնդրանքի` մեկնաբանել Հիլարի Քլինթոնի հայտարարությունը:
«Ինչ-որ մեկը կարծում է, որ տարածքը գրավված է, իսկ մյուսը, որ ազատագրված է»,-մեջբերում է Պուտինի խոսքը «Վզգլյադ» պարբերականը. «Մենք չենք սկսել այդ պատերազմը. պետք է պատասխան տա նա, ով սկսել է այն»: Պուտինն ասել է, որ Վրաստանի իշխանությունները Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ խնդրի լուծումը պետք է իրենք գտնեն:
Նշենք, որ հուլիսի 5-ին վեցժամյա այցով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը գտնվում էր Վրաստանում: Թբիլիսիում նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը աջակցում է Վրաստանի անկախությանն ու տարածքային ամբողջականությանը:




























