«Կարծում եմ՝ Հայ ազգային կոնգրեսի առողջապահական ծրագիրը առողջապահության նախարարության  առօրյա աշխատանքի արձանագրումն է»,- Ծաղկաձորում անցկացվող սեմինարի ժամանակ լրագրողներին հայտնել է առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը՝ հավելելով, որ «նոր նրբերանգներ կան այդ նախածում, սակայն  նոր առաջարկ չկա»: Լրագրողների այն դիտարկմանը, թե ՀԱԿ անդամ, նախկին նախարար Արարատ Մկրտչյանը առաջարկել է կանխարգելման ծրագիր, վերջինս հարցի կեսից ընդհատելով՝  ասել է, որ նման մարդու չի ճանաչում:

Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսը վերջերս հրապարակել է առողջապահության քաղաքականության հիմնադրույթների իր ծրագիրը, որտեղ մեծ տեղ է հատկացվում հիվանդությունների կանխարգելմանը: