Իրանի մշակույթի նախարարությունը հաստատել է «մահմեդական» տղամարդկանց մազերի կտրվածքների ցանկը: Ցանկից դուրս են մնացել ժամանակակից մոդայիկ սանրվածքները:
Տղամարդկանց սանրվածքների լուսանկարներով բրոշյուրը հրատարակել է ILNA գործակալությունը, դրանք հիմնականում շատ կարճ սանրվածքներն են:
«Առաջարկվող տարբերակները ոգեշնչված են Իրանի մշակույթով եւ մահմեդականության օրենքներով»,- հայտարարել է Ջալեհ Խոդայարը` համեստության փառատոնի տնօրենը: Փառատոնը կայանալու է հուլիսի վերջին, Թեհրանում:



























