Իրանի դատարանը 60 օրով երկարաձգել է Washington Post թերթի թեհրանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Ռեզայանի կալանքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Washington Post հրապարակումներին: Ինչպես թերթին հաղորդել է Ռեզայանի ընտանիքը, անցած շաբաթ վերջինիս ներկայացրել են դատավորի կողմից ստորագրված կալանքի երկարաձգման մասին որոշումը: Այնտեղ ասվում է, որ նրա դեմ գործը դեռեւս քննարկվում է:
Ջեյսոն Ռեզայանը Թեհրանում Washington Post-ի աշխատակից է աշխատել 2012թ: Նա միաժամանակ Իրանի եւ ԱՄՆ-ի քաղաքացի է:
Իրանի արտգործնախարար Մոյամադ Դավադ Զարիֆը ավելի վաղ հայտարարել էր, որ իշխանությունները կհետաքննեն Ռեզայանի կատարած գործողությունները՝ որպես Իրանի քաղաքացի, քանի որ երկրի օրենդրությունը չի ճանաչում երկքաղաքացիություն: Լրագրողի կալանավորման շուրջ այլ պարզաբանումներ չկան:




























