Հուլիսի 5-ի, լույս 6-ի գիշերը Մոսկվայի ոստիկանության բաժանմունքներից մեկի ժամանակավոր պահման մեկուսարանում կախվել է ձերբակալվածը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովստի»-ն, 1945թ. ծնված տղամարդը կախվել է Միտինո շրջանի հերթապահ մասի խցերից մեկում, տեղական ժամանակով ժամը 23-40-ին:

Քննչական մարմինները պարզում են տեղի ունեցածի հանգամանքները:

Քաղաքացուն ձերբակալել էին մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով: