ՀԱՀ-ի բնակիչը կեսարյան հատում է արել շնաձկանը, որին գտել է ծովի ափին: Իհարկե, ձուկն այդ պահին արդեն սատկած է եղել, սակայն ուշադիր տղամարդը նկատել է, որ շնաձուկը հղի է ու որոշել է, որ ձագերը կարող են դեռեւս ողջ լինել:

Ըստ Independent-ի, շնաձուկը Քեյփթաունի ափին է եղել: Ծովային կենդանուն նկատել է տղամարդը, ով ընտանիքի հետ զբոսնելիս է եղել ծովափին: Տղամարդու կինը նկատել է, որ շնաձկան փորը շարժվում է եւ որոշել է, որ նա հղի է:

Vesti-ի փոխանցմամբ, տղամարդը հանել է դանակը եւ կտրել շնաձկան փորը: Այնտեղ երեք ողջ ձագ է եղել: Նրանց ավելի ուշ ծով են բաց թողել: Ականատեսներից մեկը, ում աչքի առջեւ տղամարդը «վիրահատել» է շնաձկանը, բացականչել է. «Իմ կարծիքով, սա կյանքումս տեսած ամենահիանալի բանն է»: Համացանցում հայտնված տեսանյութն ավելի քան 160 հազար դիտում է ունեցել: