«Freedom House» իրավապաշտպան կազմակերպության հրապարակած «Ազատությունը համացանցում 2014» զեկույցում Հայաստանն ազատ համացանցով երկիր է անվանվել:
Հայաստանում համացանցի թափանցման մակարդակը վերջին մի քանի տարիներին շարունակում է բարելավվել եւ ուղեկցվում է առցանց-կոնտենտի շատ քիչ սահմանափակումներով:
Համացանցի հասանելիության դժվարությունները գնահատվել են 7 միավոր՝ 25-ից, բովանդակության սահմանափակումները՝ 9 միավոր՝ 35-ից, օգտատերերի իրավունքների խախտումները՝ 12 միավոր՝ 40-ից:
Այսպիսով, ԱՊՀ-ից ազատ համացանցով երկրներ են նշվել միայն Հայաստանն ու Վրաստանը: Ադրբեջանն ու Թուրքիան, ինչպես նաեւ Ռուսաստանը «մասամբ ազատ» համացանցով երկրներ են:
Սիրիան, Իրանն ու Չինաստանն աշխարհում համացանցի ազատությունը խախտող ամենամեծ երկրների շարքում են:




























