ԵՏՄ պայմանագրի եւ բյուջեի քվեարկությամբ պայմանավորված լարվածությունը այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում փոքր-ինչ թուլացրեց ՀՀԿ-խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի լեզվի սայթաքումը։
2015թ. բյուջեի վերաբերյալ խմբակցության դիրքորոշումը հայտնելիս Վահրամ Բաղդասարյանը շատ հուզված էր թվում։ Նախ վարչապետ Հովիկ Աբրահամյանին դիմելիս նա վարչապետին «վարպետ» անվանեց, հետո 2015թ. բյուջեի փոխարեն ասաց «1915թ. բյուջեն»։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր պաշտոնի ակամա իջեցումից բոլորովին չնեղվեց, ընդհակառակը, ժպիտով արձագանքեց ՀՀԿ խմբակցության ղեկավարի լեզվի սայթաքմանը։











