ԴՆԹ-ի կառուցվածքի առաջին հայտնագործողներից մեկի՝ ամերիկացի գիտնական Ջեյմս Վաթսենի Նոբելյան մեդալը Նյու-Յորքի Christie's աճուրդային տանը վաճառվել է 4,1 մլն դոլարով: 86-ամյա Ուոթսոնը պատմության մեջ առաջին Նոբելյան դափնեկիրն է, ով որոշել է վաճառել պարգեւը:
Բացի այդ, 300 հազար դոլարի դիմաց վաճառվել են նաեւ 1962թ. դեկտեմբերի 10-ին Ստոկհոլմում Նոբելյան կոմիտեի հանդիսավոր արարողությանը իր ելույթի համար Վաթսենի կողմից արված գրավոր թեզիսները: Գիտնականը հայտարարել է, որ ստացված միջոցները կփոխանցի բարեգործությանը: Նա մտադիր է միջոցներ նվիրաբերել Cold Spring Harbor լաբորատորիային, Չիկագոյի համալսարանին եւ քեմբրիջյան Clare College-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ուոթսոնը ֆիզիոլոգիայի եւ բժշկության գծով իր Նոբերլյան մրցանակը ստացել է 1962թ.՝ իր գործընկերներ Ֆրենսիս Քրիքի եւ Մորիս Ուիլքինսոնի հետ, ԴՆԹ-ի կառաուցվածքի բացահայտման համար:




























