NEWS.am-ին հայտնի էդարձել, որ այսօր` դեկտեմբերի 5-ի կեսգիշերին Երեւանյան տաքսիներից մեկի վարորդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Վնասվածքը ստացել է որովայնի շրջանում:
Նախնական տեղեկություններով, իրեն պատկանող հրազենից նա անզգույշ կրակել է իր որովայնին: Իբրեւ ընկերների հետ կատակել է սեփական զենքը ցույց տալով եւ այդ ժամանակ վնասվածք ստացել:
Իրավապահները զբաղվում են այս դեպքով: Դեռ կրակոցի իրական պատճառի վերաբերյալ մանրամասներ չեն պարզվել, քանի որ տղամարդը ի վիճակի չէ խոսելու: Նա 46 տարեկան է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:




























