British Petroleum-ի գործադիր տնօրեն Թոնի Հեյուորդը մեկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան:
Այցի ընթացքում նախատեսված են Հեյուորդի հանդիպումները երկրի ղեկավարության, SOCAR ընկերության (Ադրբեջանի պետնավթընկերություն) ղեկավարների հետ։ Բանակցությունների շրջանակներում ծրագրվում է քննարկել ընթացիկ նախագծերի իրականացումը:
«BP ընկերությունը մասնակցում է Ադրբեջանի մի շարք էներգետիկ նախագծերի իրականացմանը: Մասնավորապես՝ BP-ն խոշոր ծովային նավթագազային «Ազերի-Չիրաղ-Գյունեշլի» հանքավայրի նախագծի օպերատորն է, նաեւ Կասպից ծովում ադրբեջանական հատվածի «Շահ-Դենիզ» գազային հանքավայրի օպերատորը»,- հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով BP-ի գրասենյակը Բաքվում:
Ընկերությունը նաեւ «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթատարի օպերատորն է, որի միջոցով ադրբեջանական նավթի մեծ մասը դուրս է գալիս համաշխարհային շուկա:



























