Մոտ ժամանակներս զորքերի միջեւ պատերազմներին փոխարինելու կգա տարբեր երկրների հատուկ ծառայությունների միջեւ պատերազմը։ Այդ մասին Sputnik-ին տված հարցազրույցին հայտարարել է Իրանի հետախուզության եւ ազգային անվտանգության նախարար Մահմուդ Ալավին։
«Անցյալում ձեւավորվել է ՆԱՏՕ-ի ռազմական դաշինը, իսկ հիմա աստիճանաբար ձեւավորվում է հետախուզական ծառայությունների միություն», - ասել է նախարարը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Նա նաեւ սիրիական ճգնաժամն անվանել է մի շարք երկրների հետախուզությունների միջեւ պատերազմի հետեւանք։ «Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Հորդանանը, Թուրքիան՝ Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետախուզությունների ղեկավարությամբ այդ երկրում պատերազմ հրահրեցին, որի արդյունքն էլ եղավ «Իսլամական պետություն» խմբավորման ձեւավորումը։




























