Քալիֆորնիական Լոս-Ալտոս քաղաքի տունը, որտեղ պատանեկության տարիներին ապրել է Սթիվ Ջոբսը, անցած տարվա սեպտեմբերի վերջին առաջարկել են ճանաչել պատմական հուշարձան: Ենթադրվում է, որ հենց այդ ավտոտնակում Սթիվ Ջոբսն ու Սթիվ Վոզնայկը ընկերների օգնությամբ 1976թ. հավաքել Apple I համակարգչի առաջին 50 օրինակները:
«Ավտոտնակը մասնակիորեն միֆ է», - Bloomberg Businessweek հարցազրույցին հայտարարել էՎոզնյակը: Մենք այնտեղ դիզայն չեն մշակել, արտադրանք չենք ծրագրել: Արտադրություն նույնպես այնտեղ չի եղել: Այն ինչ-որ կարեւոր նպատակի չէր ծառայում»:
Apple-ի համահիմնադիրը մեկնաբանել է նաեւ Apple-ի զարգացման սկզբանական շրջանում Սթիվ Ջոբսի տեսությունը՝ նշելով, որ նա կարողանում էր ճիշտ խոսքեր գտնել, սակայն գաղափարների իրագործմամբ հիմնականում Վոզնյակն է զբաղվել: «Նա միշտ ասում էր, որ ցանկանում է դառնալ մի մարդ, ով կկարողանար աշխարհին ստիպել առաջ շարժվել», հայտնում է Lenta.ru-ն:




























