Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ֆրանսիացի իր գործընկեր Ֆրանսուա Օլանդի հետ, Ուկրաինայից բացի, քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակն ու Իրանի միջուկային ծրագիրը: Ռուսաստանի նախագահի խոսքով, զրույցը շատ կառուցողական էր: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք խոսեցինք երկկողմ հարաբերությունների, Սիրիայում խնդիրների կարգավորման, Իրանի միջուկային ծրագրերի շուրջ գործընթացների մասին»,- բանակցություններից հետո լրագրողներին ասել է Պուտինը՝ հավելելով, որ «զրույցը շատ կառուցողական ու բովանդակալից էր»:

Հիշեցնենք, որ Օլանդը կարճատեւ այցով Մոսկվա է ժամանել դեկտեմբերի 6-ին եւ ռուսաստանցի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել «Վնուկովո 2» կառավարական օդանավակայանում: Երկու երկրների ղեկավարների հանդիպումը կայացել է Ղազախստանում բանակցություններից Օլանդի՝ Մոսկվա կատարած չնախատեսված այցի շրջանակում: