Հաջորդ տարվա հունվարի սկզբին Իրանում նախանշված է նոր արբանյակի արձակումը: Այս մասին ԻՍՆԱ գործակալությանը հայտարարել է Իրանի տիեզերական գործակալության տնօրենի տեղակալ Համիդ Ֆազելին: Նա նշել է, որ նոր արբանյակը կոչվում է «Շարիֆսաթ» եւ ստեղծվել է «Շարիֆ» պոլիտեխնիկ համալսարանի գիտնականների եւ ինժեներների կողմից:

Բացի այդ, Համիդ Ֆազելին նշել է, որ իրենց հերթին են սպասում նաեւ մի շարք այլ արբանյակներ, ինչպիսիք են, օրինակ, «Ֆաջր»-ը («Լուսաբաց») եւ «Թադբիր»-ը («Իմաստություն»): Նրա խոսքով, շուտով պատրաստ կլինի նաեւ բոլորովին նոր՝ «Նահիդ» («Վեներա») արհեստական արբանյակը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Իրանը չի թաքցնում, որ իր տիեզերական ծրագրի գլխավոր նպատակը 2019 թվականին տիեզերք մարդու կողմից կառավարվող տիեզերանավի արձակումն է: Նախապես ծրագրվում էր այն արձակել 2024 թվականին, բայց տիեզերքի հարցերին նվիրված կառավարության նիստի ժամանակ որոշվել է զգալիորեն կրճատել նախապատրաստական աշխատանքները: