Նոր Զելանդիայում նավի շուրջ 200 ուղեւորներ աղիքային գրիպով են վարակվել, հայտնում է  Associated Press-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Princess Cruises նավում, որը 13-օրյա ուղեւորդության էր դուրս եկել:  Նշվում է, որ ուղեւորները մեկուսացվել են եւ բժիշկների հսկողության տակ են, փոխանցում է  Gazeta-ն:

Անձնակազմի անդամները նույնպես ստուգում են անցել եւ ախտահանել նավը: Ըստ մարզի առողջապահության տեսուչ Ալիստեր Համֆրիի՝ ներկայումս  համաճարակը նահանջում է: