Վաշինգթոնում գտնվող ամերիկայի կաթոլիկ համալսարանում ձայնի անջատելիս տեսաշարից ձայնային տեղեկատվության ստացման միջոց են առաջարկել: Ինժեներները տառացիորեն պատերին ստիպել են «խոսել»: Իրենց հետազոտությունները արդյունքների մասին հեղինակները հայտնել են Optical Engineering ամսագրին:
Գիտնականներն օգտագործել են այն հանգամանքը, որ ձայնային ալիքները օդում տարածվելիս ստիպում են տատանվել իրենց ճանապարհին պատահող առարկաներին: Գերարագ նկարահանման օգնությամբ առարկաների ընտրված կետերում վերլուծելով տատանումների բնույթը՝ մասնագետները տարածվող ձայնային տեղեկատվության վերականգնման միջոց են առաջարկել:
Ձայնային ալիքների փոխազդեցության ժամանակ առարկաների տատանման լայնույթը փոքր է, ուստի տատանումների վերլուծության ժամանակ գիտնականները ընտրել են ոչ մեծ եւ թեթեւ առարկաներ (օրիկնակ, թղթի էջեր), որոնք համեմատաբար ավելի հեշտ են ենթարկվում ակուստիկ ազդեցությանը:
Տվյալների վերլուծության համար գիտնականները առաջարկել են նման տատանումների պատկերման մշակման հատուկ ծրագրային միջոց: Այն ենթադրում է Գաուս-Նյուտոնի թվային ալգորիթմի օգտագործում:




























