Yahoo! Ինտերնետային հսկան 2015թ. ԱՄՆ-ում բջջային գովազի շուկայում իր մասնաբաժնով առաջ կանցնի Twitter-ից, ասվում է eMarketer հետազոտական ընկերության կանխատեսման մեջ: Հաջորդ տարի բջջային գովազդից Yahoo!-ի հասույթը կկազմի ամբողջ շուկայի 3,74%-ը, իսկ Twitter-ինը՝ 3,69%-ը:
Ընդհանուր առմամբ, 2015թ. բջջային գովազդների շուկան 50%-ով կընդլայնվի եւ կկազմի 28,5 մլրդ դոլար, իսկ 2016թ.՝ կավելանա 41%-ով եւ կկազմի 40,16 մլրդ դոլար, ենթադրում են eMarketer-ում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Ընդ որում, շուկայի խոշորագույն խաղացողները կմնան իրենց առաջատար դիրքերում. 2015թ. արդյունքներով Google-ի եւ Facebook-ի մասնաբաժինները ԱՄՆ-ի բջջային գովազդի շուկայում համապատասխանաբար կկազմեն 35,17% եւ 16,68%:




























