Աշխարհահռչակ ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի բոլոր փաստաթղթերը այժմ հասանելի են համացանցում անվճար դիտումների համար: Սա հայտնի է դարձել «Թվային Էյնշտեյն» նախագծի շնորհիվ, հայտնում է New York Times-ը:

Մեծ ֆիզիկոսի արխիվներով զբաղվում են դեռեւս 1986թ.-ից: Թղթի վրա արդեն 13 հատոր է տպագրվել (ծրագրված 30-ից). Էյնշտեյնից հետո արխիվներում, տուփերում, ձեղնահարկերում մնացած բոլոր նամակները, ձեռագրերը, օրագրերը եւ գրառումները: 2014թ. հունվարին ծրագրվում է  14-րդ հատորի թողարկումը, հայտնում է Lenta-ն:

Կայքի այցելուները կարող են կարդալ գերմաներեն օրիգինալով եւ անգլերեն թարգմանությունով: Բացի այդ համացանց են տեղադրվել նոթատետրը, որտեղ Էյնշտեյնը ընդհանուր գծերով շարադրել է հարաբերականության ընդհանուր տեսությունը, սիրային նամակները, առաջին կնոջ հետ ամուսնալուծության դատական որոշումը:

 «Սա Էյնշտեյնն է մինչեւ հայտնի դառնալը: Ամբողջ նյութը մանրամասն ընտրվել եւ մեկնաբանվել է վերջին 25 տարիների ընթացքում», - հայտարարել է նախագծի ղեկավար Դիանա Կորմոշ-Մուհվալդը: