Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում հուլիսի 5-ի լույս 6-ի գիշերը եւ օրվա ընթացքում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Աշաղը Աբդուռահմանլի, Քյուրդլար, Կարախանբեյլի, Կորգան, Աշաղը Վեյսալի, Մուղանլու, Յուսուֆջանլու, Շխլար, Բաշ-Քարվենդ, Քենգեռլի, Սարըջանլու եւ Հաթերք ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:



























