Facebook սոցցանցը օգտատերերին թույլ է տալիս լրահոսում ընկերների որոշակի հրապարակումները որոնել, ասվում է Facebook-ի հաղորդագրությունում:
«Արագ որոնողական հարցման օգնությամբ դուք կարող եք գտնել ձեր ավարտական խնջույքի զվարճալի տեսագրությունը, հոդված, որը ցանկանում էիք կարդալ, կամ ձեր ընկերոջ՝ անցյալ ամռանը տեղի ունեցած հարսանիքի լուսանկարը», — ասվում է սոցցանցի բլոգում:
Ըստ ծրագրավորղների՝ Facebook-ը մեծաթիվ արձագանքներ է ստացել Graph Search որոնողական համակարգի փորձնական տարբերակի աշխատանքի մասին: Մինչ այժմ, եթե օգտատերը Facebook-ի որոնողական տողում, օրինակ, Game of Thrones հարցումն էր գրում, նրան առաջարկվում էին հայտնի սերիալին նվիրված խմբեր եւ հրապարակային էջեր: Սակայն, հենց թարմացումը հասանելի լինի բոլոր օգտատերերին, որոնման արդյունքների շարքում կհայտնվեն նաեւ ընկերների հրապարակումները՝ այդ սերիալի վերաբերյալ: Հարցումը կարելի է որշակիացնել՝ հավելելով օգտատիրոջ անունը, ում հրապարակումները պետք է որոնել, փոխանցում է Lenta-ն:
Բացի դրանից, թարմացոմը հնարավորություն կտա գտնել Facebook-ում անցյալ տարի ձեր ընկերուհու հրապարակած բաղադրատոմսը, կամ էլ այն հոդվածը, որն անցյալ շաբաթ ձեր ընկերները քննարկել են, սակայն դուք այդպես էլ չեք հասցրել կարդալ այն: Որոնողական համակարգում գրառումները մի քանի գործոնով են դասակարգվելու՝ հրապարակման ժամանակը, մյուս օգտատերերի շրջանում տարածվածությունը, հեղինակի հետ հարաբերոթյունների սերտությունը:
Սկզբնապես այս գործառույթը հասանելի կլինի միայն Facebook-ի համակարգչային եւ iOS-ով աշխատող սոցցանցի օգտատերերին, որոնք հիմնական լեզու են հաստատել ամերիկյան անգլերենը:




























