Curiosity մարսագնացը Շարփ լեռան վրա նոր ապացույցներ է գտել, որ հին ժամանակներում այդտեղ լիճ է եղել: Վերցված փորձանմուշները ցույց են տվել, որ լեռն առաջացել է լճում նստվածքի հետեւանքով, որը տեւել է միլիոնավոր տարիներ:

«Եթե Շարփ լեռան մասին մեր հիպոթեզը քննություն բռնի, դա մարտահրավեր կնետի այն պատկերացումներին, թե Մարսի վրա տաք ու խոնավ պայմանները ժամանակավոր եւ տեղային բնույթ են կրել, կամ վերաբերել են միայն ստորերկրյա հատվածներին»,-ասել է ռեակտիվ շարժիչների լաբորատորիայի աշխատակից Աշվին Վասավադը, հաղորդում է NASA-ի կայքը:

Curiosity մարսագնացի առաքելությունն սկսվել է 2012-ի օգոստոսի 6-ին: NASA-ի այդ նախագիծը իրենից ինքնավար շարժական լաբորատորիա է ներկայացնում: Նրա խնդիրների մեջ մտնում է Մարսի հիմքի եւ մթնոլորտի ուսումնասիրումն է: