Ավստրալացի գիտնականները ներկայացրել են «բիոնիկ կրծկալի» փորձնական օրինակը, որն ավտոմատ սեղմվում եւ արձակվում է՝ արձագանքելով այն կրող կնոջ կրծքերի շարժումներին: Ինտելեկտուալ հաղորդիչներով հագեցած կրծկալի նախագիծը քննարկվել է Բիոքիմիայի ավստրալական համաժողովի ընթացքում, հայտնում է Gizmag պարբերականը:

Թեեւ բիոնիկ կրծկալի մշակման աշխատանքները տեւել են ավելի քան 15 տարի, միայն վերջերս տեխնոլոգիական առաջընթացը թույլ է տվել ստեղծել նոր մեխանիզմներ եւ  շարժումների հաղորդիչներ, որոնք թույլ կտան այդ գաղափարը դարձնել իրականություն (խոսքն առաջին հերթին 3D տպագրության մասին է), հայտնում է Lenta:

Կրծքերի հետազոտության ավստրալական կենտրոնի տնօրեն Ջուլիա Սթիլի խոսքով՝ կրծքի պաշտպանության բացակայությունը հանգեցնում է առողջության համար վտանգավոր հետեւանքների. ձեռքերի փայտացում, պարանոցի եւ իրանի հատվածում ցավեր եւ այլն: