Beeline-ը հայտարարում է «My Beeline Armenia» շարժական հավելվածի վեբ տարբերակի գործարկման մասին, որը բաժանորդներին հնարավորություն է տալիս օգտվել հավելվածից նաեւ համակարգչով:
«Մեր բաժանորդները կարճ ժամանակահատվածում սիրեցին եւ գնահատեցին «My Beeline Armenia» հավելվածի պարզությունը եւ հարմարավետությունը: Արդյունքում այն այսօր Հայաստանում ամենաշատը ներբեռնվող հավելվածներից մեկն է: Հաշվի առնելով հավելվածի աճող պահանջարկը` մենք գործարկում ենք նրա վեբ տարբերակը, որն իր արագ եւ ժամանակակից համակարգի միջոցով Beeline-ի ծառայություններն ավելի պարզ եւ հարմար կդարձնի մեր հաճախորդների համար», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«My Beeline Armenia» հավելվածը հասանելի է www.app.beeline.am հղումով: Հավելվածի միջոցով բաժանորդը կարող է միացնել կամ անջատել կապի ծառայությունները, ստանալ սակագնային պլանի եւ միացված ծառայությունների վերաբերյալ անձնական տեղեկատվություն, ինչպես նաեւ ամենավերջին նորությունները Beeline-ից։ Հավելվածում հասանելի է նաեւ անձնական գրասենյակը, որտեղ բաժանորդը կարող է տեղեկատվություն ստանալ հաշվեկշռին հասանելի ակտիվ ծառայությունների մասին:
Հավելվածի վեբ տարբերակը ներկայացված է երեք լեզվով` հայերեն, ռուսերեն եւ անգլերեն։
Նշենք, որ «My Beeline Armenia» հավելվածը Հայաստանում ամենատարածված հավելվածներից մեկն է: Հավելվածի ներբեռնումների թիվն այսօրվա դրությամբ կազմում է 10530: Հավելվածը հնարավոր է տեղադրել iOs, Android, Windows եւ Symbian օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսների, պլանշետների եւ այլ սարքավորումների վրա: Հավելվածն անվճար ներբեռնման համար հասանելի է Play Store, App Store и Marketplace օնլայն խանութներում:



























