Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունն ու գլխավոր դատախազությունը պաշտոնական հայտարարություն են տարածել Տերտեր քաղաքում տեղացիների եւ Աղդամից վերաբնակվածների միջեւ:
Ինչպես հաղորդում է APA-ն, վկայակոչելով Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը, բախման արդյունքում երկու կողմերի ներկայացուցիչները մարմնական վնասվածքներ են ստացել, այդ թվում` տեղացի չորս բնակիչներ տեղափոխվել են կենտրոնական հիվանդանոց: Բախման ժամանակ մեծ վնաս է հասցվել առետրի կրպակներին եւ հասարակական սննդի օբյեկտներին: Ոստիկանական գործողությունների արդյունքում հասարակական կարգը վերականգնվել է:
Ոստիկանության երկու աշխատակիցներ մարմնական թեթեւ վնասվածքներ են ստացել: Վերջին տվյալներով, Տերտերի շրջանի քրեական հետախուզության պետ Իլղար Ֆարաջեւն ու մայոր Հասան Մամեդովը տեղափոխվել են հիվանդանոց:
Փաստի առթիվ քր.գործ է հարուցվել: Հասարակական կարգը վերականգնելու համար Աղդամից եւ Բարդայից ժամանել են ոստիկանական ստորաբաժանումներ, նաեւ ՆԳՆ հատուկ ջոկատներ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, բախումը տեղի է ունեցել հուլիսի 6-ին, կեսօրին մոտ: Մարդկանց առաջին բախումը, զինված բահերով, փոցխերով եւ կացիններով, տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական փողոցում:
«Քաղաքում նաեւ կրակոցներ են լսվել: Բախման արդյունքում վեց մարդ վիրավորվել է: Նաեւ փորձեր են արվել հրդեհել առեւտրի կրպակները, սակայն հրշեջները կանխել են»,- ասված է Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:




























