Նավթի համաշխարհային գներն իջնում են Իրանի նավթի նախարարության գլխավոր վերլուծաբանի հայտարարությունից հետո, որում նշվել էր, որ երկիրը ցանկանում է ավելացնել նավթի արդյունահանումը:
Մոսկվայի ժամով ժ. 7.20-ի դրությամբ Brent-ի գինը նվազել է 0,27% -ով՝ մինչեւ 66,01 դոլար՝ բարելի դիմաց: WTI նավթի հունվարյան ֆյուչերսների գինը նվազել է 0,06% -ով՝ բարելի դիմաց կազմելով 63,01 դոլար:
Իրանի նավթի նախարարության գլխավոր վերլուծաբան Մուհամեդ Սադեղ Մեմարիանը Դուբայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Իրանը ցանկանում է նավթի արդյունահանումը ավելացնել օրական մինչեւ 4,8 միլիոն բարելի, հայտնում է Bloomberg-ը:
Իրանը արդյունահանումն ավելացնելու ցանկություն է հայտնել OPEC-ի երկրների միջեւ «գնային պատերազմի» ֆոնին: Նախորդ շաբաթ սաուդյան Saudi Aramco ընկերությունը ԱՄՆ-ին եւ Ասիային նավթի ռեկորդային զողչեր էր տրամադրել հունվարի համար: Ասիայի երկրների համար զեղչը մեկ բարելի համար կկազմի 2 դոլարի չափով, 2000թ. հունիսից գինը կհասնի նվազագույնի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
OPEC-ի մեծությամբ երկրորդ երկիր Իրաքը Basrah Light նավթի գինը ասիական երկրների համար նվազեցրել է 4 դոլարով, նշում է Bloomberg-ը: Ամերիկացի գնորդների համար գինը նվազեցվել է 30 ցենտով: Ավելացվել են Եվրոպա մատակարարվող նավթի ծավալները:




























