Beeline-ը հայտարարում է Երեւանում վաճառքի եւ սպասարկման նոր գրասենյակի բացման մասին։ Վաճառքի եւ սպասարկման նոր գրասենյակը գտնվում է Ավան համայնքում, Իսահակյան թաղամաս 1բ/1 հասցեում: Գրասենյակն աշխատում է առանց ընդմիջման երկուշաբթիից-ուրբաթ ժամը 9:00-ից մինչեւ 20:00-ը, իսկ շաբաթ օրերին`09:00-ից 18:00-ը:

«Աշխատելով «Պարզ, հարմար, քեզ համար» կարգախոսի ներքո, մենք կատարելագործում ենք ոչ միայն մեր ծառայություններն, այլեւ մեծ ուշադրության ենք դարձնում մեր բաժանորդների սպասարկման որակին: Վստահ եմ, որ նոր գրասենյակում թաղամասի բնակիչների համար մեր ծառայություններից օգտվելը կդառնա ավելի հաճելի եւ հարմարավետ», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։  

Beeline բջջային, ֆիքսված եւ ինտերնետ ծառայության բաժանորդները կարող են դիմել նոր գրասենյակ մեր կողմից մատուցվող ծառայություններին վերաբերող ցանկացած հարցով: Նշենք, որ Beeline-ն այսօր Հայաստանում ունի ամենխոշոր սեփական  վաճառքի եւ սպասարկման գրասենյակների ցանցերից մեկը։ Ներկայումս, Հայաստանում գործում է 79 գրասենյակ, որոնցից 53-ը` մարզերում, իսկ 26-ը` Երեւանում։