Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ իրենք ԱՄՆ-ին են փոխանցել իրենց մտահոգությունները՝ Հիլարի Քլինթոնի՝ Երեւանում Ցեղասպանության հուշահամալիր այցի կապակցությամբ։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Ահմեդ Դավութօղլուն թուրքական մի հեռուստաընկերության եթերում լրագրողների հարցերին պատասխանելիս, դրական է վերաբերվել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ Կովկաս կատարած այցին՝ նշելով, որ այդ այցը ճիշտ ժամանակին էր, եւ տարածաշրջանին դրական լիցքեր կհաղորդի։
Թուրքիայի արտգործնախարարը հիշեցրել է, որ Քլինթոնի այցը Ցեղասպանության հուշահամալիր մասնավոր բնույթ է կրել, եւ նշել, որ այնուամենայնիվ Թուրքիան այդ զգայուն խնդրի կապակցությամբ արդեն ԱՄՆ-ին է փոխանցել իր անհանգստությունը։




























