Վաշինգտոնը մտադիր է «շարունակել ճնշում գործադրել Իրանի վրա», որ կատարի իր միջազգային պարտավորությունները: Այդ մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է՝ Սպիտակ տանն ընդունելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուին:
«Մենք մտադիր ենք շարունակել ճնշում գործադրել Իրանի վրա, որպեսզի նա կատարի իր միջազգային պարտավորությունները»,- ասել է Օբաման:
Նաթանյահուն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին՝ «ատոմային զենք ստանալու գործում Իրանի խոչընդոտելու վճռականության համար»: Նա նաեւ կոչ է արել միջազգային հանրությանը՝ հետեւել ԱՄՆ-ի օրինակին եւ առավել կոշտ պատժամիջոցներ ընդունել Իրանի դեմ»:
Հիշեցնենք, որ հունիսի 9-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Իրանի դեմ պատժամիջոցների նոր բանաձեւ էր ընդունել՝ նպատակ ունենալով խանգարել ատոմային զենք ստեղծելու Իրանի ջանքերին:



























