Գիտական շրջանակներում տեսակետ կա, որ Երկրի վրա կյանքն առաջացել է երկնաքարերի ռմբակոծման արդյունքում: Գիտնականները որոշել են տեսությունն ապացուցել ամենաբարդ փորձերից մեկի միջոցով, փոխանցում է Informing-ը:
Գիտնականները վերցրել են ֆորմամիդ քիմիական նյութը, որը բաղկացած է պարզագույն նյութերից՝ ջրածին, ազոտ, թթվածին եւ ածխածին, որոնք հայտնվում են ջրածնի ցիանիդի եւ ջրի փոխազդեցության արդյունքում:
Հետո գիտնականները հզոր լազերով սկսել են ազդել ֆորմամիդ եւ կավ պարունակող խառնուրդի վրա՝ այդկերպ վերստեղծելով կյանքի ծագման շրջանում երկնաքարերի ռմբակոծման էֆեկտը Երկրի մակերեւույթին:
Նման ազդեցությունը ջերմաստիճանին ստիպել է բարձրանալ մինչեւ 4200 աստիճան Ցելսիուս, որը հետագայում բազմաթիվ քիմիական գործընթացներ է անցել: Կարճ ժամանակահատվածում քիմիական տարրի եւ կավի խառնուրդում սկսել են քիմիական որոշ տարրեր առանձնանալ, այդ թվում նաեւ՝ ադենին, ցիտոզին, գուանին, ուրացիլ:
Այդ չորս տարրերը ռիբոնուկլեինի թթվի գլխավոր բաղադրիչներն են, որն, ըստ գիտնականների, գենետիկ տեղեկության առաջին կրողն է:
Այդպիսով, փորձն ապացուցել է, որ Երկրի վրա կյանքն առաջացել է մեր մոլորակի մակերեւույթին երկնաքարերի ռմբակոծման հետեւանքով, որըք բավական հաճախադեպ էր այդ ժամանակաշրջանում:




























